Նախագծի մասին

ԱրմԱրքը հայկական ճարտարապետության տարբեր տեսաբանական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող առցանց հետազոտական հարթակ է: Մեզ հետաքրքրում են ճարտարապետական ձևի և ձևագոյացման հարցերը, ինչպես նաև այս պրոցեսը ուղղորդող մշակութային, պատմա-քաղաքական հիմքերը: ԱրմԱրքը բազմադիսցիպլինար հետազոտական հարթակ է, որտեղ հումանիտար գիտությունները սերտ աշխատում են բուն ճարտարապետական հետազոտությունների հետ:

 

ԱրմԱրքը ունի մի շարք ընթացիկ հետազոտական թեմաները, սակայն մեր հետաքրքրությունները չեն սահմանափակվում այս թեմաներով: Դրանք են. ՛Հայկական Ռեգիոնալ Մոդեռնիստական Ճարտարապետությունը՛, ՛Ավանդույթ և Արդիականացում՛, ՛Ժամանակակից Եկեղեցական Ճարտարապետությունը՛, ՛Պատմական Շերտերի Համագոյակցումը Քաղաքի Կառուցվածքում՛:

 

Այս կայքում դուք կարող եք գտնել մեր ընթացիք հետազոտությունների արդյունքները (հոդվածներ, հարցազրույցներ, արխիվային փաստաղթեր և այլն), ինչպես նաև ՛ԱրմԱրք՛ Հայկական Մոդեռնիստական Ճարտարապետության Առցանց Հանրագիտարանը:

 

՛ԱրմԱրք՛ Հայկական Մոդեռնիստական Ճարտարապետության Հանրագիտարանը առնցանց վերլուծական, տեղեկատվական ռեսուրս է՝ նվիրված 1950-1990-ականների հայկական ճարտարապետությանը: Հանրագիտարանը ներկայացնում է այս շրջանի ճարտարապետության նմուշներ, որոնք համակարգված են ըստ տարբեր պարամետրների՝ ըստ հեղինակի, թվականի կամ տարաբնույթ ճարտարապետական կառուցվածքների: Այս պարամետրներից յուրաքանչյուրը ինքնին առանձին ինֆորմացիոն էջ է ներկայացնում, որտեղ համախմբված են այդ պարամետրով բնութագրվող բոլոր կառույցները, ինչպես նաև տրված է հենց բուն պարամետրի նկարագրությունը: Որոշ ոճային ուղղություններ կամ կառուցվածքային էլեմենտներ բնութագրվում և ներկայացվում են որպես այդպիսին են առաջին անգամ:

 

ԱրմԱրքը բաց հանրային նախաձեռնություն է՝ նախատեսված ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության լայն շերտերի համար: Ցանկացած բնույթի մասնակցություն հանրագիտարանի և մեր հետազոտությունների համալրմանը խրախուսվում է: Մեզ հետ համագործակցելու կամ տեղեկատվությամբ կիսվելու համար կարող եք այցելել Համագործակցել բաժինը:

 

Նախագիծը կյանքի է կոչվել Ամերիկայում Հարավային Կովկասի Հետազոտական Ինստիտուտի աջակցությամբ:

Հատուկ շնորհակալություն Քրիստիան Թութունջյան դե Վարթավանին (Ֆրանսիա) և Աննա Տալլոային աջակցության համար: