Ֆինասական աջակցության համար

ԱրմԱրքը ճարտարապետական բաց հետազոտական հարթակ է, որը գործում է հանրային աջակցության շնորհիվ: Մեր գործունեությունը ներկայումս կենտրոնացած է ՛ԱրմԱրք՛ Հայկական Մոդեռնիստական Ճարտարապետության Հանրագիտարանի հավաքագրման ուղղությամբ, ինչը ներառում է կառույցների լուսանկարում Հայաստանի ողջ տարածքում, դրանց վերաբերյալ փաստագրական տեղեկատվության հավաքագրում, վերլուծական տեքստերի կազմում, արխիվային աշխատանքներ, և այլն:

Ձեր ֆինանսական նվիրատվությունը կարող է ծառայել հետևյալ աշխատանքների իրականացմանը.

30.000 դրամ-մեկ վերլուծական հոդվածի պատրաստում

50.000 դրամ-10-15 կառույցի լուսանկարում

100.000 դրամ-7-10 շենքի ամբողջական պրոֆիլային էջերի կազմում

200.000 դրամ-մեկ ճարտարապետի ամբողջական պրոֆիլային էջի կազմում

700.000 դրամ-2-5 ամսյա թեմատիկ հետազոտություն

Մեր ֆինանսական աջակիցները կնշվեն կայքում և կարող են պահանջել մանրամասն հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ: Եթե հետաքրքրված եք մեզ ֆինանսապես աջակցելու հարցում՝ խնդրում ենք կապվել մեզ հետ armarchinfo[at]gmail.com կամ info[at]armarch.net հասցեով:

 

 

Նյութերի տրամադրում

Եթե դուք ունեք հայկական ճարտարապետությանն առնչվող նյութեր (հոդվածներ, արխիվային նյութեր, լուսանկարներ, գծագրեր և այլն), ապա մենք սիրով կդիտարկենք դրանց հրապարակման հնարավորությունը կայքում: 

Հարցերի և առաջարկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ armarchinfo[at]gmail.com կամ info[at]armarch.netհասցեով: