ԱրմԱրք Հայկական Ճարտարապետության Առցանց Հանրագիտարանի հանրային ներկայացումը

Օգոստոսի 19-ին Ակումբում տեղի ունեցավ ԱրմԱրք Հայկական Ճարտարապետության Առցանց Հանրագիտարանի հանրային ներկայացումը, որին հաջորդում էր ՛Հայկական Ռեգիոնալ Մոդեռնիզմ. Արդիականացնելով Ավանդույթը՛ խորգարով կոնֆերանսը: Կոնֆերանսին իրենց զեկույցներով ներկայացան.

 

  • ՀԿԱԿԻ-ի ներկայացուցիչ Նինա Պանյանը (Հայաստան)-՛Հարավային Կովկասի Ամերիկյան Հետազոտական Ինստիտուտը՛
  • Ճարտարապետության քննադատ Եվա Էսսը (Ֆրանսիա) -՛ԱրմԱրք Հայկական Ճարտարապետության Առցանց Հանրագիտարանը. Ինչու՞ Հայկական Ռեգիոնալ Մոդեռնիզմը՛
  • Ճարտարապետ Կարեն Բալյանը (ՌԴ)-‘Ի՞նչ է Հայկական Մոդեռնիզմը՛
  • Արվեստի պատմաբան Թալին Գրգորը (ԱՄՆ)-‘Ռեգիոնալ Մոդեռնիզմի Ավերակներում. Փաստագրելով Հայաստանի Ճարտարապետությունը՛
  • Ճարտարապետ Տիգրան Հարությունյանը (ՌԴ)-՛Մոդեռնիզմի և Նախամոդեռնիզմի Հակազդեցությունը Ռաֆայել Իսրայելյանի Քննադատական Տեքստերում՛
  • Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը (Հայաստան)-՛Հայկական կամ Ռեգիոնալ Մոդեռնիզմ: Ինտերնացիոնալ Ոճի Տեղական Յուրահատկությունները՛
  •  

Ներկայացումներին հաջորդեցին թեժ քննարկումներ հայկական մոդեռնիզմին և ռեգիոնալ մոդեռնիզմին առնչվող տերմինաբանական և բնութագրական հարցերի շուրջ: