Լույս է տեսել ԱրմԱրքի ամսագրի առաջին համարը

Լույս է տեսել ՛ԱրմԱրք. Հայկական Ճարտարապետության Լեզուն՛ ամսագրի առաջին համարը: Այն նվիրված է մոդեռնիստական ճարտարապետության մեջ ռեգիոնալիզմի արտահայտումներին և մեր ուսումնասիրած՝ հայկական ռեգիոնալ մոդեռնիստական ճարտարապետությանը:
13.09.2017

Ռուսական Archi.ru կայքը հրապարակել է տեղեկատվություն ԱրմԱրքի մասին

Запущена посвящённая архитектуре Армении 1960–1990-х годов онлайн-энциклопедия ArmArch - на армянском и английском языках. В ней содержится аналитическая и документальная информация о созданных в этот период зданиях, монументальных скульптурах и т.д. Все объекты получили тэги, позволяющие сделать выборку по функциональному типу сооружения, автору, дате реализации, месту, уровню сохранности, материалу и пр
29.08.2017

«Ջունգլիներում կորած քաղաք փնտրող որսորդների էինք նման». Հարցազրույց Եվա Էսսի հետ

Անձամբ ինձ համար՝ որպես տեսաբանի, յուրաքանչյուր շենք ճարտարապետական գոհար է, եթե նույնիսկ կամ հատկապես եթե դա, այսպես ասած, անցումային ճարտարապետության օրինակ է, որը իր էկլեկտիկ, պաստիշային կամ թույլ լուծված ճարտարապետական կառուցվածքների միջոցով ցույց է տալիս ճարտարապետի պրպտումները և այն խնդիրները, որոնց լուծումը հեղինակը փորձել է գտնել և տալ ինքնուրույն՝ չունենալով դեռ կայացած ճարտարապետական դպրոց կամ ճարտարապետական բառարան: Նաիվ ճարտարապետությամբ շենքերը լավագույնս են ցույց տալիս ճարտարապետի առաջ կանգնած խնդիրը, նրա մտահոգությունները և ստեղծագործական մտքի աշխատանքը:
20.08.2017

ԱրմԱրք Հայկական Ճարտարապետության Առցանց Հանրագիտարանի հանրային ներկայացումը

Օգոստոսի 19-ին Ակումբում տեղի ունեցավ ԱրմԱրք Հայկական Ճարտարապետության Առցանց Հանրագիտարանի հանրային ներկայացումը, որին հաջորդում էր ՛Հայկական Ռեգիոնալ Մոդեռնիզմ. Արդիականացնելով Ավանդույթը՛ խորգարով կոնֆերանսը: Կոնֆերանսին իրենց զեկույցներով ներկայացան.