Պատմական արտեֆակտերի սակավության պատճառով ուրարտական ճարտարապետության ընդհանուր պատկերը, որը 1960-ականներից սկսեց համարվել հայկական մշակույթի նախահայրը, կապված էր պարփակ, պարզ պարսպի կառուցվածքի հետ, որը հիշեցնում էր միջնաբերդ բերդը կամ միջագետքի պալատները: Ուրարտական ոճավորմամբ առաջին շենքերից մեկը Էրեբունի թանգարանն էր, որի ճարտարապետությունը ուղիղ հղում է միջագետքյան միջնաբերդերին: Հետագա փուլերում պարզ պարսպապատ միջնաբերդի տեսք ունեցող ճարտարապետության գաղափարը կրկնվել է մի քանի այլ շենքերում, ի թիվս այլոց՝ Ստեփան Շահումյանի թանգարանում կամ Աշտարակի «ունիվերմագում»:
Այս ոճի շենքերը հաճախ կառուցված էին կարմիր տուֆ քարով, ունեին բավականին լակոնիկ ճարտարապետություն՝ հարթ, համր, քարե պատի էսթետիկայով, որը ինքնին դառնում էճարտարապետական հիմնական թեմա։
Մյուս տարրերը, որոնք օգտագործվում էին պատերի մակերեսն ընդգծելու համար, նեղ կամ կլոր պատուհաններն էին, որոնք նույնպես միջնաբերդի և ընդհանրապես ամրոց-բերդերի կարևոր էեմենտներից էին: Զուսպ զարդանախշերը, որոնք օգտագործվում էին ծավալների ուրվագծերը շեշտելու համար, հավասարապես հիշեցնում էին ուրարտական ճարտարապետության մեջ օգտագործվող երկրաչափական դեկորատիվ նախշերը:
Այս միտումի ջատագովներից մեկը, ով այն զարգացրեց գրեթե պոստմոդեռնիստական մեկնաբանության մակարդակի, Արմեն Աղալյանն էր։ Մինչ նա պահպանում էր պարզ պատի թեման, զարդանախշերի հարստությունը, բառելիեֆները և այլ դեկորատիվ տարրեր, որոնք նա առատորեն օգտագործում էր իր շենքերում, զանցում էին այսպես կոչված ուրարտական ոճի և նույնիսկ մոդեռնիզմի մինիմալիստական գեղագիտությունը՝ դարձնելով այն ավելի մոտ պոստմոդեռնիզմին, քան բուն մոդեռնիզմին:
Նա նաև հաճախ օգտագործում էր արդյունաբերական արտադրության բարդ երկրաչափական ձևերի բետոնե մոդուլներ, որոնք ի վերջո նրա շենքերը վերածում էին ամբողջովին զարդարված, քանդակագործական քաղաքային օբյեկտների:
Ուրարտական ոճավորում
Data Type
Encyclopedia
Գեոդեզիայի ինստիտուտի շենքը, Երևան
Արմեն Աղալյան, 1978
'Ցիտադել' բիզնես կենտրոն, Երևան
Արմեն Աղալյան, 1990-ականներ
Բաղդասար Արզումանյան, Շմավոն Ազատյան, 1968
Արմեն Աղալյան, 1980-ականներ