Բարձր մոդեռնիզմը դա մոդեռնի զարգացման այն շրջանն է, երբ արևմտյան քաղաքակրթությունը դառնում է առավել գիտահենք և սկսում է աննախադեպ կերպով վայելել և կիրառել գիտության և տեխնիկայի ձեռքբերումները: Երկաթբետոնը, ապակին ու մետաղը հանդիսանում են բարձր մոդեռնիզմի ճարտարապետության հիմնական նյութը, որը սակայն Հայաստանի դեպքում հաճախ փոխարինվում է տեղական քարով՝ կոտրելով կառույցների խիստ արդիական, գիտահենք կերպարը: Ելնելով տիպարային և տիպաբանական կառուցվածքից և կոնստրուկտիվ համակարգից՝ այս ուղղության տոնայնության մեջ կառուցված հանրային կառույցները հաճախ ունենում են կողային խուլ պատեր, որոնք զարդարվում են խճանկարներով կամ բառելիեֆներով: Մոնումենտալ արվեստը ինքնին դառնում է ոչ միայն ճարտարապետության մասնիկ, այլև իր թեմատիկ բովանդակությամբ հաճախ հանդիսանում է բարձր մոդեռնիզմի գաղափարախոսության արտահայտման գործիք՝ տիեզերագնացությանը, գիտությանը և մտավոր ու ֆիզիկական աշխատանքին նվիրված թեմաները կոչված էին քարոզելու Խորհրդային Միության գիտական, տեխնիկական և տնտեսական նվաճումները: Հայկական ճարտարապետության դեպքում այս թեմատիկան հաճախ փոխարինվում էր ավանդական մոտիվներից ազդված, բայց արդիական գեղարվեստական լեզվով իրականացված դեկորատիվ աբստրակտ կոմպոզիցիաներով:
Բարձր մոդեռնիզմ
Data Type
Encyclopedia
Ստեփան Քյուրքչյան, 1985
Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
Ջիմ Թորոսյան, Գևորգ Արամյան, 1985
Ջ. Սարգսյան, Գ. Գյուլխասյան, Ռ. Եսայան
Ճաշարան, Կոմպոզիտորների ստեղծագործական տուն, Դիլիջան
Էդուարդ Ալթունյան
Քաղաքապետարանի շենք, Վաղարշապատ
Ֆ.Վաղարշակյան, Մ. Միքաելյան, 1968-76
Թ. Գևորգյան, Վ.Հուսյան, 1980
ԺՏՁՑ համալիր, արդյունաբերության տաղավար, Երևան
Ջ. Թորոսյան, Լ.Գևորգյան, 1961
ԺՏՁՑ համալիր, հյուրերի տաղավար, Երևան
Ֆենիքս Դարբինյան, Ռ. Մանուկյան, 1961
ԺՏՁՑ համալիր, ՛Պրոգրես՛ տեխնիկայի տաղավար, Երևան
Ֆենիքս Դարբինյան, Անահիտ Այվազյան, 1960
Միասեկցիոն 14 հարկանի կարկաս-պանելային բնակելի շենք
Մարտին Միքաելյան, կոնստրուկտորներ` Մ.Կ.Մուսոյան, Ա.Գ.Կարապետյան, 1980-1986
Երարդշին տրեստի պանսիոնատը 150 տեղով
Մ.Միքաելյան, Վ.Ալեքսանյան, 1980-ականներ
Մ.Միքաելյան, Ռ.Վարդանյան, 1968
Առողջարան 400 տեղով Արզնիումs Title
Մ.Միքաելյան, կոնստր. Կ.Ս. Ղազարյան, 1966-84
Յու. Սաֆարյան, Մ.Միքաելյանի, Ս.Ա.Սաֆարյանի, Ռ.Հ.Բաղդասարյանի մասնակցությամբ, 1962
Մշակույթային առողջասրահ 800 հանդիսատեղով և լողավազանով Ջերմուկում
Մ.Միքաելյան, Զ.Սիմոնյան, կոնստր. Կ.Ս.Ղազարյան, Վ.Ս.Պողոսյան, 1969-86
Մարտին Միքաելյան, Ա.Միրիջանյան, Մ.Սաֆրաստյան, 1974-1986
Մարտին Միքաելյան, Ֆրեդ Աֆրիկյան, 1975
Գիտահետազոտական ինստիտուտների համալիր
Վարուժան Սահակյան, 1973-1983
Փորձարարական բիոլոգիայի ինստիտուտ
Սուրեն Բուրխաջյան, 1980-ականներ
Ռազմիկ Ալավերսյան, Գուրգեն Մնացականյան, 1962
Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն
Ջիմ Թորոսյան, Լևոն Էլոյան, 1964-1968
Ճարտարապետության և շինարարության հետազոտական ինստիտուտ
Մարտին Միքայելյան, Ավետիս Ահարոնյան, 1957-1964
Արմեն Աղալյան, 1970
Էմիլ Ոսկանյան, 1976-1978
Մ.Միքայելյան, Զ.Սիմոնյան, 1968-1975
Մ.Միքայելյան, Գ. Գրիգորյան, Կ. Տիրատուրյան, 1972-1975
Մ.Միքայելյան, Կ. Տիրատուրյան, 1974-1976