Էքսպրեսիոնիզմ

Հայկական մոդեռնիզմըը ամբողջ աշխարհին հայտնի է հիմնականում մի-քանի նույնանման սկզբունքով նախագծված կառույցների օրինակներով (Մարզահամերգային համալիր, ՛Ռոսիա՛ կինոթատրոն, Երիտասարդական պալատ, ՛Զվարթնոց՛ օդանավակայան և այլն): Դրանց բոլորին ընդհանրացնողը ինքնատիպ, ատիպիկ, ՛զարմացնող՛ կառուցվածքն է, որոնց հիմքում համեմատաբար բարդ ինժեներա-տեխնիկական լուծումներ են ընկած: Նմանատիպ սկզբունքի ճարտարապետությունը միջազգային մոդեռնիզմի դասակարգման մեջ ընդամենը մի ենթաճյուղ է համարվում և անվանվում է էքսպրեսիոնիզմ:

էքսպրեսիոնիստական ճարտարապետության հիմքում ազդեցիկ կերպարի ճարտարապետությունն է՝ քանդակային, աբստրակտ-երկրաչափական կամ բիոմորֆիկ ծավալներով: Այսպիսի ճարտարապետության օրինակները Հայկական մոդեռնիզմի մեջ շատ չեն, քանի որ այս տենդենցը կապված է համեմատաբար մեծ ֆինանսների և ինժեներական հմտությունների ու տեխնիկական հնարավորությունների հետ: 



Encyclopedia