Շենքի ճակատը փողոցի կողմից
Այս նախագծում հեղինակը բնակելի տարածքի կազմակերպման նոր առաջարկ է արել, ըստ որի փոքր և իզոլացվածք միջանցքները վեր են ածվում լայն նախասրահների, իսկ խոհանոցն ու ընդհանուր սենյակը կապվում են իրար հետ՝ ազատելով ընդհանուր սենյակը ճաշասենյակի ֆունկցիայից՝ վերածելով այն առավելապես ժամանցի վայրի: Նախասրահն ու ընդհանուր սենյակ-խոհանոց տարածքները նույնպես իրար հետ կապվում են ապակե պատի միջոցով:
Շենքի յուրահատկություններից է նաև փայտե ձևավոր պատշգամբները և ճակատների ինկրուստացված երկրաչափական զարդամոտիվները, որոնք վերցված են ավանդական զարդամոտիվներից:
Նախագիծն էքսպերիմենտալ էր, իսկ առաջրկը 1972 թ-ին ներկայացվել է համամիութենական մրցույթին:
Ճարտարապետ
Կառույցի տիպը
Տասնամյակներ
Կառուցման թվականը
Մարզ
Քաղաք
Սկզբնական կիրառությունը
Ներկայիս կիրառությունը
Պատկանելիությունը
Կառուցվածքային իրավիճակը
Ներկա կացությունը