
Ռասֆաել իսրաելյան
Լուսանկարի աղբյուրը՝ այստեղ

Ճարտարապետ Ռ. Իսրաելյանն ու քանդակագործ Ա. Հարությունյանը Սարդարապատի հուշահամալիրի ֆոնին
Ցոլագ Հովսեփյանի ՛Familiar Faces՛ album գրքից, Los Angeles 2013. Hay gir publishing house.
Ռաֆաել Իսրաելյանը հայկական ճարտարապետության պատմության մեջ հայտնի է որպես հայկական ավանդական ճարտարապետության շարունակող: Իսրաելյանը, կիրառելով դասականի, ավանդականի և ժամանակակիցի սինթեզի հիման վրա ստեղծված Թամանյանական ճարտարապետության բանաձևը, այնուհանդերձ ամբողջովին ավանդական ճարտարապետության լեզվամտածողության կրող էր, ինչի շնորհիվ, կարելի է համարել, հանդիսացավ թամանյանականին զուգահեռ ճարտարապետական դպրոցի հիմնադիր: Մյուս կողմից Իսրաելյանին կարելի է դիտարկել որպես հայկական մոդեռնիզմի պիոներներից մեկը: Իսրաելյանական մոդեռնիզմը զարդարուն ու դեկորատիվ է, ի տարբերություն Մարկ Գրիգորյանի մոդեռնիզմի, որը ձևավորվում էր զուգահեռ: Հետագայում Իսրաելյանական մոդեռնիզմը դարձավ հաջորդող 15-20 տարիների հիմնական ճարտարապետական մոտեցումը: Սակայն ավարտվեց հայկական մոդեռնիզմը վերադառնալով Մարկ Գրիգորյանի ձևավորած մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքներին:
Արտաքին հղումներ
Վիքիպեդիա
Պաշտոնական կայք