
Շենքի ընդհանուր տեսքը մուտքի կողմից
՛Նաիրի՛ հանգստյան տան ճարտարապետությունը իրենից ներկայացնում է խաչաձը կոմպոզիցիա, որի կենտրոնական առանցքի վրա գտնվում են սենյակների՝ հարթակներով դասավորված վեց մասնաշենքերը, իսկ լայնական առանցքի ուղղությամբ ձախից գտնվում է դահլիճը և ադմինիստրացիոն սենյակները, իսկ աջից՝ ճաշարանը և խոհանոցը: Դեպի հանգստյան տուն տանող ճանապարհի սկզբում ՝ աջից, գտնվում է շրջանաձև ավտոկայանը: Գլխավոր ճանապարհից ճյուղավորվում են այլ ճանապարհներ, որոնք տանում են անմիջապես դեպի վերին մասնաշենքերը: Ճանապարհի աջ կողմում նախատեսված էր կառուցել սպորտային համալիր, որը չիրականացավ:
Հատվածներ հեղինակի՝ Աշոտ Ալեքսանյանի հետ զրույցից.
“Այս շենքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որպեսզի վեց հարկանի շենքի յուրաքանչյուր հարկից հնարավորություն լինի դուրս գալու բնության մեջ: Այսինքն ստացվում է մեկ հարկանի շենք: Շենքն արված է լանդշաֆտի համար, դրա պահանջներից է բխում”:
“Ճաշարանի առաստաղը չեմ հավանում, իր ճարտարապետությունը կոշտ չի, բամբակի նման է: Դա շինարարների ցանկությունն էր
(շինարարը՝ Ժորես Ավետիսյանը , հանդես էր գալիս նաև որպես շենքի պատվիրատուի՝ ЕрНИИМ-ի ներկայացուցիչ), ես զիջեցի իրենց, քանի որ
մնացած ամեն ինչը շատ հոյակապ իմ ասածով անում էին”:
“Ինձ շաոտ դուր էր գալիս այս դարչնագույն տուֆի սևից դարչնագույն անցումը: Այն ժամանակ շատ էինք այսպիսի բաներին ուշադրություն
դարձնում: Օրինակ պատերի մեջ ագուցված զարդամոտիվները բոլորը ես եմ արել, գծագրել եմ և շաբլոնները տվել քանդակագործին տաշելու:
Իսկ այ կամարների հանգույցի սև սեպաձև քարի տեղադրումը արդեն բանվորների շնորքն է: Ես գնում տեսնում էի, որ այդպիսի բաներ են
անում, ուրախանում էի: Բայց, օրինակ, ջեռուցման մարտկոցները
փակող մետաղե ճաղերը իմ դուրը չեն գալիս, դա էլ շինարարների գաղափարն էր”:





















Հուշամատյանից հատված.
"...Այս շենքը ժամանակակից ճարտարապետության հուշարձան է"
Վարթանյան Գ. Ա. ԽՍՍՀՄ Արտաքին գործերի նախարարության աշխատակից
1977 օգոստոս

Հուշամատյանից հատված
"Այս շենքը ժամանակակից ճարտարապետության պատմական հուշարձան է"
Ստորագրությունը անհասկանալի է
1977 փետրվար

Հուշամատյանից հատված.
"Այս կառույցը ներդաշնակորեն ձուլվում է բնությանը"
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի վետերան, ստորագրությունն անհասկանալի է
Կառույցի տիպը
Տասնամյակներ
Կառուցման թվականը
Մարզ
Քաղաք
Հատկանշական տարրերը
Սկզբնական կիրառությունը
Ներկայիս կիրառությունը
Կառուցվածքային իրավիճակը
Ներկա կացությունը