Մարկ Գրիգորյան

1900-1978

Մարկ Գրգորյան

Մարկ Գրիգորյանը թամանյանական նոր-դասական, նոր-ավանդական ճարտարապետական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկն էր: Հոյակապ, ներդաշնակորեն շարունակելով Թամանյանի կառավարական շենքի ճարտարապետության մեջ տրված տեղական՝ ավանդական և եվրոպական՝ դասական ճարտարապետություններին բնորոշ թեմաները, նա այնուհանդերձ իր հետագա կառույցներում հանդես է գալիս որպես թերևս առավելապես եվրոպական ձեռագիր ունեցող ճարտարապետ, ինչն արտահայտվում է թե ճարտարապետական ձևերի, թե ճակատային կոմպոզիցիաների և թե համաչափությունների մեջ: 
Գրիգորյանի ճարտարապետական ուղին հատկանշական է անցումով դասական ճարտարապետությունից դեպի մոդեռնիստական՝ խիստ և անպաճույճ ճարտարապետությունը, որը նրա կատարմամբ այնուհանդերձ մնում է մարդամոտ և արտիստիկորեն արտահայտիչ: Կարելի է համարել, որ 1957թ-ին կառուցված Մատենադարանի շենքը այդ անցումնային կետն էր, որին հաջորդում են արդեն մոդեռնիստական ոգով կառուցված ներկայիս Ամերիկյան համալսարանի (1979) և Սահմանադրական դատարանի շենքերը (1974):


Արտաքին հղումներ
Վիքիպեդիա



Encyclopedia