Վաղարշակ Բելուբեկյան
6 սեպտեմբեր, 1906 - 8 դեկտեմբեր, 1965
Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում: 1930թ. տեղափոխվել է Երևան: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է Նիկողայոս Բունիաթյանի արվեստանոցում: Եղել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից (1941-45թթ): 1937թ-ից եղել է հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1955-59թթ եղել է Հայաստանի ճարտարապետների միության պատասխանատու քարտուղարը, 1955-65թթ՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարը: 1950-60-ական թվականներին նրա նախագծերով իրականացվել են Երևանում՝ Կրկեսի շենքի վերակառուցումը, Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցը, Խուլ ու համրերի դպրոց-ինտերնատը, բնակելի շենքեր Երևանի Խանջյան, Իսահակյան, Նալբանդյան, Բաղրամյան փողոցների վրա, Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի, Իսահակյաև և Նալբանդյան փողոցների անկյունադիր, ԵՖԻ-ի շենքերը, Վանաձորում՝ Ս.Շահումյանի անվան հրապարակի կառուցապատումը և 12-հարկանի շենքը և այլն: 1951թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր: 1960թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում: