ՇԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ, ԲԱՅՑ ՈՉ ՀՈՍԱՆՔԻ ՀԱՇՎԻՆ
27 Հուլիս 2017
Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մշակութային կենտրոններից մեկը՝ «Էներգետիկների պալատը» կամ ինչպես հրազդանցիներն են ասում՝ «Կարմիր կլուբը», աստիճանաբար փուլ է գալիս: Շենքը ճարտարապետական առումով յուրովի է. դրսից կարմիր տուֆով շարված պատերը գեղեցկացնում են քանդակները: Տարիներ առաջ այդ շենքում անցկացվում էին մշակույթային միջոցառումները, անգամ կինոներ էին ցուցադրվում: Հիմա այս շենքի չորս կողմը միայն մեծ տառերով գրություն է փակցված, որ վթարային է, եւ շենքի տարածքում գտնվելը վտանգավոր է մարդու կյանքի համար: Բնակիչները ասում էին, որ շենքը իսկապես վթարային է, քարերը թափվում են, եւ վտանգավոր է նաեւ երեխաների համար, քանի որ երբեմն երեխաները խաղում են այդ շենքի տարածքում: Հրազդանի քաղաքապետարանին այս շենքի ճակատագիրը ամենեւին չի հուզում, քանի որ այն համայնքային շինություն չէ: Շենքը պատկանում է Հրազդանի ՋԷԿ-ին: Հրազդանի ՋԷԿ-Ի գլխավոր ճարտարագետը Արտաշես Մնացականյանից հետաքրքրվեցին, թե ինչ ճակատագիր կունենա այս շենքը՝ կվերանորգվի, թե̉ տարիների հետ փուլ կգա: Արտաշես Մնացականյանը ասաց, որ շենքի հարցով ինքը չի զբաղվում, քանի որ տեխնիկական աշխատող է.«Խոսակցություն էր գնում, որ այդ շենքը սարքենք հայ-ռուսական բարեկամության կենտրոն: Լրիվ քանդեցինք, որ ժամանակակից կենտրոն լիներ: Հաշվարկեցինք, ահագին գումար էր կազմում, գումար չլինելու պատճառով դադարեցվեց: Մենք դա հոսանքի գնի հաշվին չենք կարող անել, քանի որ եկամուտը մեծ չէ, շահույթ չկա: Չենք թողնի, որ էդպես մնա, տանիքը կաթում է, պատերի վրա նշաններ կան, որ թափվում են: Պետք է խոշոր ներդրում արվի, բայց ոչ հոսանքի հաշվին: Ես այսքանը գիտեմ, միգուցե այս ամիսների ընթացում ինչ-որ փոփոխություն է եղել, լավ կլինի, դուք անմիջապես տնօրինության հետ կապվեք, հարցը նրանց ուղղեք»:
Արտաշես Մնացականյանին հարցրինք նաեւ, թե ինչու է ՋԷԿ-ը վնասով աշխատում, եւ աշխատավարձի պարտքեր կա՞ն, թե̉ ոչ. «Աշխատավարձի պարտք չունենք:
Կայանը չի աշխատում, տարվա մեջ մեկ բլոկ է աշխատում ընդամենը 1կամ 2 ամիս: Ցանցը կրկնակի էժան հոսանք այլ տեղից են գնում, մեզանից հոսանք քիչ են գնում»:
Նելլի Կարապետյան
Ճարտարապետ
Կառույցի տիպը
Քանդակագործ
Կառուցման թվականը
Քաղաք
Մարզ
Շինարարական տեխնիկա/նյութ
Սկզբնական կիրառությունը
Կառուցվածքային իրավիճակը
Ներկա կացությունը