Երկրագիտական թանգարան, Եղեգնաձոր

Թանգարանի ընդհանուր տեսքը 2017 թվականի դրությամբ
Լուսանկարի հեղինակն անհայտ է: Խնդրում ենք կապվել մեզ հետ, եթե դուք գիտեք հեղինակին:

Թանգարանի մուտքը
Լուսանկարը՝ Արմինե Աղայանի

Գլխավոր ճակատի մուտքայիին հատված
Լուսանկարը՝ Արմինե Աղայանի

Շենքի համահեղինակ ճարտարապետ Թամարա Կաժոյանը պատմում է, որ թանգարանի նախագծի պատվերը ստացավ Հայաստանի Կոմուննախագիծ նախագծային ինստիտուտը, ինչը անսովոր պատվեր էր այս ինստիտուտի համար, քանի որ այնտեղ հիմնականում զբաղվում էին տիպարային նախագծերի տեղակապումներով:
Լինելով երիտասարդ ճարտարապետ՝ Թամարա Կաժոյանը և իր համահեղինակ գործընկերը փորձել են նախագծել մի այնպիսի կառույց, որը արդիական, ինքնուրույն կերպար ունենա, չնմանվի օրինակ մշակույթի տների ճարտարապետությանը, որոնց ճարտարապետությունը ծրագրային, ագիտացիոն բնույթ էր կրում:  Մինչդեռ այս շենքի ճարտարապետությունը ազատ է որևիցէ ծրագրավորված կերպարային պահանջներից: 


Կառույցի տիպը

Ցուցասրահ/թանգարան


Ճարտարապետ

Թամարա Կաժոյան


Կառուցման թվականը

1984


Տասնամյակներ

1980-ականներ


Շինարարական տեխնիկա/նյութ

Բետոնե պատ՝ քարե երեսապատումով


Սկզբնական կիրառությունը

Ցուցասրահ/թանգարան


Ներկայիս կիրառությունը

Ցուցասրահ/թանգարան


Պատկանելիությունը

Պետական


Կառուցվածքային իրավիճակը

Կայուն


Ներկա կացությունը

Գործող