Պաշտամունքային ճարտարապետություն
Ավանդույթ և արդիականացում
Ավանդույթ և արդիականացում
՛Ազգային՛ տերմինի մեկնաբանությունը սբ. Գրգոր Լուսավորիչ եկեղեցու ճարտարապետական առաջադրանքի մեջ
Եվա Էսս2001 թ-ին կառուցվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Իր պատմական դերով և կարևորությամբ այս կառույցը մեր եկեղեցական և հոգևոր մշակույթի հավաքական մանիֆեստն է: Կամա թե ակամա: Ակամա՝ քանի որ ճարտարապետությունն ամեն դեպքում տվյալ հասարակության մշակույթի լավագույն, ինքնաբերաբար ստացվող արտահայտումն է: Կամա՝ քանի որ այդ կառույցի կերպարը նաև ծրագրավորված էր որոշակի առաջադրանքի տեսքով: Այդ առաջադրանքը պաշտոնական մակարդակով ամփոփում է մի շարք կարևոր պատկերացումներ եկեղեցական ճարտարապետության և դրա հիմքում ընկած Եկեղեցի ինստիտուտի դերի մասին: